News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է լուծարել «Հարկային տեղեկատու» փակ բաժնետիրական ընկերությունը: ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի առաջարկությամբ այդ հարցը ներառվել է կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում:

«Հարկային տեղեկատուն» փաստացի զբաղվում է միայն հրատարակչական գործունեությամբ (հարկային տեղեկատուների, «Հարկատու» եւ «Մաքսատուն» ամսագրերի, հարկերի եւ այլ պարտադիր վճարների մասին ՀՀ օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի ոչ պաշտոնական հրատարակում եւ իրացում): Այլ ձեռնարկատիրական գործունեություն ընկերության կողմից չի իրականացվում:

ՊԵԿ-ը «Հարկային տեղեկատու»-ի լուծարման անհրաժեշտությունը պատճառաբանել է նրանով, որ իր ենթակայությամբ գործող ուսումնական կենտրոնը (պետական ոչ առեւտրային կազմակերպությունը) այսուհետ կիրականացնի նաեւ հրատարակչական գործունեություն եւ իրացում:

 

Տպել
Ամենաշատ