News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պակիստանում մտադիր են մեղադրանք առաջադրել Ուսամա բեն  Լադենի երեք կանանց եւ երկու չափահաս դուստրերին:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», բոլոր 5 կանայք, այսօր` մարտի 26-ին, արդեն ստացել են մեղադրական եզրակացության պատճենները:

Սպասվում է, որ դատարանը նրանց նկատմամբ մեղադրանք կառադաջրի ապրիլի 2-ին: Առավելագույն պատիժը, որը կարող է սպառնալ նրանց, 5 տարվա ազատազրկումն է:

Նշենք, որ կանայք կալանքի տակ են Պակիստանում նախորդ տարվա մայիսից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պակիստանի իշխանությունները ամերիկացիների կողմից սպանված թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա Բեն-Լադենի 3 այրիներին մեղադրել են երկրում ապօրինի գտնվելու մեջ:

Հիշեցնենք, որ Բեն-Լադենի մահից հետո պարզ էր դարձել, որ նա վերջին տարիներին ապրել էր Պակիստանում` իր կանանց ու 8 երեխաների հետ: Նրանք բոլորը Պակիստան են այցելել առանց վիզայի եւ երկրում գտնվել ապօրինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ