News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մոսկվայում «Նովոչերկիզովսկի» առեւտրային կենտրոնի անվտանգության աշխատակիցն այսօր` մարտի 26-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ծեծկռտուքի ժամանակ սպանել է ադրբեջանցուն:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը, ծեծկռտուք է տեղի ունեցել անվտանգության աշխատակցի եւ ադրբեջանցի տաքսիստի միջեւ, որն ավարտվել է վերջինիս մահով:

Ադրբեջանցին մահացել է ստացած մարմնական վնասվածքներից:

Միջադեպի մանրամասները պարզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ