News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վանաձորում, այսօր` մարտի 27-ին, ժամը 00:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է Լոռիի թղթակիցը, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցով ընթանալիս ԲՄՎ մակնիշի 21 ՍՍ 107 համարանիշի ավտոմեքենան հարվածել է ճանապարհի մեջտեղում վթարված ջրագծի աշխատանքների պատճառով առաջացած հողաթմբին, շրջվել ու մի քանի մետր գլորվել ճանապարհով:

Վթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել մեքենայի վարարոդ, Վանաձորի բնակիչ 28-ամյա Վարդան Գեւորգյանը եւ ուղեւոր, նույն քաղաքի բնակիչ, 17-ամյա Արտյոմ Ալավերդյանը:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ Գեւորգ Քարամյանը նշեց, որ վարորդն ստացել է կզակի սալջար վերք, ինչպես նաեւ ձախ ոտնաթաթի սալջարդ, իսկ ուղեւորը` 17-ամյա Արտյոմ Ալավերդյանի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները, ինչպես նաեւ ոստիկանության Բազումի բաժնի աշխատակցները: Դեպքի վայրում հավաքվածները լրագրողին պատմել են, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մեջտեղում մոտ մեկ շաբաթ գոյություն ունեցող քանդված վիճակն է, ինչ առաջացել է ջրամատակարարման խողովակաշարի վթարի պատճառով:

Նշենք սակայն, որ գոյացած հողաթմբի շուրջբոլորը փաթաթված է եղել զգուշացնող ժապավենով:

 


Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

Տպել
Ամենաշատ