News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է. «Ավարտվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում թեկնածուների` եւ համամասնական, եւ մեծամասնական ընտրակարգերով, առաջադրման գործընթացը ու մի քանի օրից պաշտոնապես կմեկնարկի նախընտրական քարոզարշավը: Թեեւ` մի քանի առանձնակի բարդ ու արհեստականորեն բարդացվող ընտրատարածքներում արդեն իսկ սկսվել է այդ պայքարը եւ հնչում են ամենաանհավանական խոստումներն ու ծրագրային փաթեթներ են ներկայացվում:

Դրանք այնքան անհավանական են, որ այդ մասին բարձրաձայնող ԱԺ պատգամավորության թեկնածուներն անպայման հիշեցնում են, որ խոստումներն ի կատար կածեն միմիայն խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո: Դա` պետք է որ լուրջ ու ոչ անմեղսունակ քաղաքացիներին հուշի, որ ոչ թե խոստումներ են, այլ` փուչիկներ, որ այդ մարդուն, ով իրենց քաղաք, գյուղ, թաղամաս, բակ, գյուղամեջ է եկել ու նման բաներ է բստրում, իրենք նրան տեսնում են առաջին ու համոզված լինեն` վերջին անգամ:

Օրինակ. ՀՀԿ-ական օլիգարխներից, Երեւանի «Հրազդան» մարզադաշտի ու տոնավաճառի սեփականատեր Բուռնաշ` Աշոտ Աղաբաբյանը ոչ ավել, ոչ պակաս խոստանում է, ուշադրություն. Աշոցքի ձյունապատ գյուղերում, որտեղ տարին վեց-յոթ ամիս ձյան պատճառով ճանապարհները փակվում ու գյուղական համայնքները կտրվում են արտաքին աշխարհից, ահա այս պայմաններում Բուռնաշն ուզում է ջայլամաբուծություն զարգացնել: Ու զարմանալին այն է, որ ոչ մի աշոցքցի նրան չի հարցնում, թե էդ քո ջայլամները ձյան մե՞ջ են ձու դնելու, ճուտ հանելու, չէ որ ջայլամը ձուն անապատի շիկացած ավազի մեջ է դնում:

Կամ` ձայն հանում են, պարզապես` Բուռնաշի սուտն իր կարճ ոտքով ավելի շուտ է մայրաքաղաք հասնում, քան` աշոցքցիների հեգնանքն ու քմծիծաղը: Նրանք հավանաբար դա կարտահայտեն ընտրությունների արդյունքով: Բայց, ախր, նաեւ այլընտրանք չունեն: Նրան չտան իրենց ձայնը, աղետյալների «կաթի փոշին գողացող», ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի՞ն տան»: 

Տպել
Ամենաշատ