News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախընտրական մրցապայքարի հանրապետականների առաջնորդ Միթ Ռոմնին Ռուսաստանն անվանել է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական գլխավոր թշնամին:

CNN հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով Սեուլում ռուսաստանյան գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ երկկողմ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ելույթը հակահրթիռային պաշտպանության մասին` Ռոմնին Օբամայի հասցեին քննադատություններ է հնչեցրել, հաղորդում է «Մայակ» ռադիոն:

Նա հայտարարել է, որ Ջորջ Բուշ կրտսերի օրոք ծրագրված` Լեհաստանում եւ Չեխիայում ՀՀՊ համակարգի երրորդ դիրքային շրջանի ստեղծման նախագծերից հրաժարվելու ամերիկյան կառավարության որոշումն ԱՄՆ-ին ենթարկում է մեծ վտանգի: Ռոմնին նաեւ կարծում է, որ Վաշինգթոնի կողմից հայտարարված Մոսկվայի հետ հարաբերությունների «վերբեռնումը» արդյունք չտվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ