News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Թուլուզյան հրաձիգի» հայրը մտադիր է  Ֆրանսիայի դեմ հայց ներկայացնել որդու սպանության համար:

Բենալել Մոհամեդ Մերան հայտնել է, որ պատրաստ է փաստաբաններ վարձել եւ աշխատել  իր մնացած ամբողջ կյանքում, որպեսզի վճարի նրանց ծառայությունների համար:  Ըստ Մերա ավագի`  ֆրանսիական հատուկ նշանակության փորձառու ջոկատն իր որդուն ողջ թողնելու հնարավորություն ունեցել է, օրինակ`  հատուկ գազ կիրառելով, հայտնում է  «Էխո Մոսկվին»: Նա հայտարարել է, որ  հատուկ նշանակության ջոկատին պարզապես  ձեռնտու է եղել իր որդուն սպանելը: 

23-ամյա ալժիրցի Մոհամեդ Մերան, որի ձեռքով Ֆրանսիայի հարավում զոհվել են յոթ մարդ, սպանվել էր նրան վնասազերծելու հատուկ գործողության ընթացքում: Արդեն հարձակման ավարտից հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին  հայտարարել էր, որ ամեն ինչ արվել էր Մոհամեդ Մերային արդարադատությանը հանձնելու համար:

Նշենք, որ Մոհամեդ Մերան փաստացի մեծացել է առանց հոր: Բենալել Մոհամեդ Մերան ընտանիքը թողել է Թուլուզում եւ վերադարձել է Ալժիր, երբ տղան հինգ տարեկան է եղել: Մայրը մենակ է դաստիարակել հինգ երեխաներին ` երեք որդուբ եւ երկու դուստրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ