News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնին ցանկանում են պարգեւատրել Մարիանյան իջվածքի հատակ  սուզվելու համար:  X Prize Foundation ոչ առեւտրային կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են նրան 10 միլիոն դոլար դրամական պարգեւ հանձնելու մտադրության մասին: Այդպիսով նրանք ցանկանում են ոգեշնչել ժամանակակիցներին Խաղաղ օվկիանոսի հատակը հետազոտելու համար, հայտնում է  CNN-ը:

Սակայն Քեմերոնը հայտարարել է, որ փողն իրեն պետք չէ: «Սուզմանը պատրաստվելիս ես մտադիր չէի  ոչ ոքի հետ մրցել:  Այն ամենն, ինչ ես արել եմ, հանուն գիտության է եղել, այլ ոչ թե փողի կամ  իմ աշխատանքների գովազդի համար», - ընդգծել է ռեժիսորը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ Մարիանյան իջվածքի հատակին ռեժիսորը հասել է մարտի 26-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:52-ին` սուզվելն սկսելուց երկու ժամ անց: Նա հասել է 11 կմ խորության հատուկ Deepsea Challenger բատիսկաֆով: Նրա նկարահանած կադրերը կընդգրկվեն հայտնի ռեժիսորի եւ  National Geographic-ի համատեղ փաստագրական, գիտաճանաչողական նոր ֆիլմում
Քեմերոնից առաջ Մարիանյան իջվածքի հատակ սուզվել  են  միայն շվեյցարացի ինժեներ Ժակ Փիքարը եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի  նավապետ Դոն Ուոլշը: Նրանք Չելենջերի անհունում  (իջվածքի ամենախոր հատվածը) մնացել են մոտավորապես 20 րոպե:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ