News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ իր լավատեղյակ աղբյուրները փոխանցմամբ, երեկ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետի 2-րդ կուրսի մի ուսանողուհի կտրել է իր երակները: «Մեր  այս տեղեկությունը հաստատել է նաեւ բուհի ռեկտոր Դերենիկ Դումանյանը` ավելացնելով, որ աղջիկը գնացել է համալսարանի սանհանգույց եւ առայժմ անհայտ պատճառներով կտրել երակները: Երբ ուսանողները հասկացել են, որ աղջիկը երկար ժամանակ է, ինչ չկա, խնդրել են կոտրել դուռը: Միայն այդ ժամանակ է պարզվել ինքնասպանության փորձի մասին, եւ ուսանողուհուն անմիջապես տեղափոխել են Համալսարանական հիվանդանոց: Թեեւ ՀՀ ոստիկանության ՀԿԼՎ-ից «Ժողովուրդ»-ին վստահեցրին, որ նման դեպք իրենց մոտ չի արձանագրվել, այնուամենայնիվ Դումանյանը հայտնեց, որ դիմել են ոստիկանության կենտրոնական բաժին: Իսկ հիվանդանոցից տեղեկացանք, որ աղջկա վիճակն արդեն բավարար է»,-գրում է «Ժողովուրդ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ