News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2013 թվականին Մոսկվան եւ Վաշինգթոնը առաջընթացի կհասնեն Եվրոպայում ՀՀՊ-ի խնդրի լուծման հարցում: Նման հույս է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սեուլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ` միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում: 

«Առաջիկա 9-10 ամիսների ընթացքում  փորձագետները կաշխատեն ՀՀՊ-ի տեխնիկական  կողմի վրա, որը համարվում է  մեր վեճերի հիմնական պատճառը: 2013 թվականին  հնարավոր կլինի հասնել առաջընթացի, եթե  լուծվեն տեխնիկական հարցերը», - հայտարարել է Օբաման, հաղորդում է «ՌԻԱ  Նովոստին»:

Ընդ որում ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ նախատեսվում է  կարգավորել շատ  բարդ հարցեր, նա պետք է  Պենտագոնի, Կոնգրեսի եւ երկու կուսակցությունների  հետ խորհրդակցություն անցկացնի, եւ դրա համար ժամանակ է հարկավոր: Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ում մի քանի ամիս անց տեղի կունենան նախագահական ընտրություններ, այդ պատճառով տվյալ պահին այս հարցերը շատ դժվար է լուծել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սեուլում  Օբամայի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն  հակահրթիռային պաշտպանության հարցում մնում են նախկին դիրքորոշմանը, սակայն պայմանավորվելու ժամանակ դեռեւս կա: Ըստ Մեդվեդեւի`  նրանք պայմանավորվել են, որ  այժմ հատուկ տեխնիկական փորձագետների աշխատանքի ժամանակն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ