News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ «Գրանդ տոբակոյի» սեփականատեր Վարդանյանները սեփականաշնորհել են թիվ 40 ընտրատարածքը: «Զանիտ են արել» իրենցով ու իրենց աշխատակից կանանցով: «Այսպես են բնորոշում հայր եւ որդի Վարդանյանների «շուստրի քայլը» նոյեմբերյանցիները: Գտնում են, որ իրենց վիրավորել են անծանոթ թեկնածուհիներին գրանցելով: Ամսի 22-ին Միքայել Վարդանյանը մինչեւ ժամը 18-ը գտնվում էր Նոյեմբերյանում, որպեսզի տպավորություն ստեղծի, թե իր թեկնածությունը դնելու է: Նաեւ այդ պատճառով, երեւի, սիրված միկրովիրաբույժ Արտավագդ Սահակյանը չդրեց իր թեկնածությանը: Դե ինչ, խորամանկների ժամանակն է: Այժմ էլ ասում են, թե գրանցված տեղացի երկու թեկնածուներին մեկ-երկու օրվա ընթացքում կստիպեն դուրս գալ «մրցավազքից»: Երբ այս փոքրիկ լուրը պատրաստ էր հրապարակման, Նոյեմբերյանից զանգեցին եւ հաստատեցին, որ տեղացիներից մեկն արդեն հանել է իր թեկնածությունը:

Հիշո՞ւմ եք ՀՀՇ պոլի փետի պատմությունը: Եթե պետք է, ուրեմն պիտի անցկացնել: Եվ սա, ի դեպ, այն ըմբոստ ընտրատարածքի ժողովուրդն է, որ ժամանակին իշխանությունների թեկնածուների փոխարեն ընտրեց Վանո Սիրադեղյանին, Արտավազդ Սահակյանին, Հովիկ Աբովյանին եւ էլի արժանիների»,- գրում է «Հայացք»-ը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ