News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ  իր տեղեկություններով, հնարավոր է, որ Էդուարդ  Մադաթյանը` Խուճուճ Էդոն, առաջիկայում դիմում ներկայացնի «Օրինաց երկիր» կուսակցության շարքերր լքելու մասին: «Հիշեցնենք, որ նրան թիվ 11 ընտրատարածքում չգրանցեցին որպես պատգամավորության թեկնածու` պատճառաբանելով, որ վերջին 5 տարին նա անընդմեջ չի եղել հանրապետությունում:

Ի դեպ` մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այդպես էլ չի մոռացել պատմությունը, համաձայն որի` իբր Մադաթյանը պատրաստվել է տարիներ առաջ մահափորձ իրականացնել իր նկատմամբ: Ավելացնենք, որ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Սերժ Սարգսյանր երկու անգամ խստորեն զգուշացրել է Մադաթյանի մերձավորներին, այդ թվում` ՕԵԿ նախագահ Բաղդասարյանին, որ Մադաթյանը ձեռ քաշի պատգամավոր դառնալու իր մտադրությունից, քանի որ ինքն է այդպես ցանկանում: Արթուր Բաղդասարյանին հստակ ասվել է, որ Մադաթյանին չեն գրանցելու, իսկ ԱԽՔ քարտուղարը նպատակահարմար չի գտել այդ ամենը փոխանցել իր կուսակցական ընկերոջը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:

 

 

Տպել
Ամենաշատ