News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ԱԺ պատգամավորների առաջադրումների վերջին օրը` մարտի 22-ի երեկոյան, նախագահականում տեղի է ունեցել կոալիցիոն կուսակցությունների նիստ, որին մասնակցել են կուսակցության լիդերները (Արթուր Բաղդասարյանը «միջազգային» հյուրեր ունենալու պատճառով չի մասնակցել, նրան փոխարինել է Արմեն Երիցյանը) եւ շտաբի պետերը:

«Ուժայիններից՝ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Վերջինս ներկայացրել է առաջադրումների ընդհանուր պատկերը` համամասնական, մեծամասնական ընտրակարգերով: Ներկաներն ուշի ուշով սպասել են, տեսնեն` Սերժ Սարգսյանն ինչ է ասում այս առնչությամբ. վերջինս օլիմպիականեւշախմատային լռությամբ ընդամենը գլխով է արել: Նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը հրահանգել է ուժայիններին` նախընտրական-քարոզչական ողջ փուլի ընթացքում անել ամեն ինչ` պատշաճ, ինչու չէ` ազատ-արդար ընտրություններ ապահովելու համար. պահել օրենքի տառը, բացարձակապես չխառնվել ընտրական գործընթացներին, խաղաղ մթնոլորտ ապահովել, դույզն-ինչ լարվածություն չստեղծել, բացառել երկակի ստանդարտների կիրառումը, որպես օրինակ մատնանշել Սուքիասյանի ու Մադաթյանի գրանցումները, պահանջել է հետեւողական լինել բոլոր կարգի բողոքների նկատմամբ, ընտրողների ցուցակների մասով ամեն ինչ անել «չոտկի», որեւէ դժգոհության առիթ չտալ:

Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվել է` ե՞րբ են վերջնական ցուցակներն առանց փոփոխության կախված լինելու պատերից, Մուկուչյանն ասել է` ընտրություններից երկու օր առաջ:

Ապա լսել են ուժայիններին: Գորիկ Հակոբյանը համարյա բան չի ասել: Աղվան Հովսեփյանը տեղեկացրել է, որ դատախազների աշխատանքային խումբ է ստեղծվելու բոլոր կարգի ընտրախախտումներն օպերատիվ ուսումնասիրելու համար, սեմինարներ են անցկացնում ընտրական թեմաներովեւայդպես շարունակ:

Վովան տեղեկացրել է, որ իր մոտ ամեն ինչ «չոտկի» է, իրենք ամեն ինչ անելու են օրենքի տառին-բառին-«վերջին դասին» համաձայն, ոչ մի բացթողում: Համ էլ տեղյակ է պահել, որ Արաբկիրի ԲՀԿ շտաբի պետի հետ խնդիրներ չկան:

Կոալիցիոներներից Գագոն` Ծառուկյան, այդ ընթացքում եւս մեկ անգամ նկատել է, որ Սերժ Սարգսյանը «նախագահ ջան» է, մինչ նրա գալն էլ հարկ է համարել արձանագրել բոլորի մոտ, որ «նախագահը» ոչ միայն «ջան» է, այլեւ իր «լավ ընկերը»:

Հովիկը` Աբրահամյան, ասել է` ամեն ինչ պիտի անենք, որ իրար դեմ քիչ խոսենք, իրար դեմ քիչ պայքարենք, սուր ծայրեր նախընտրական այս պրոցեսում քիչ լինեն: ՕԵԿ-ն էլ որոշ օպերատիվ խնդիրներին զուգահեռ` բարձրացրել է շենգավիթյան ընտրատարածքների խնդիրները: Խոսվել է նաեւ երբեմն-երբեմն կոալիցիոն շտաբի պետերով հավաքվելու` սուր ծայրերը կլորացնելու մասին»,- գրում է «Իրատես de facto».

 

Տպել
Ամենաշատ