News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին, այսօր` մարտի 27-ի գիշերը, տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-21011» մակնիշի 06 ՏՕ 201 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել Աղստեւ գետը:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ` Ծաղկավան գյուղի բնակիչ, 64-ամյա Սերոբ Սիմոնյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջեւան քաղաքի հիվանդանոց:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել