News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում նոր երկրաշարժ է գրանցվել: Այս անգամ, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների, երկրաշարժը եղել է 6 մագնիտուդով: Ստորերկրյա ցնցումները գրանցվել են 9 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մեխիկոյից 863 կմ հեռավորության վրա: Զոհերի եւ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին մինչեւ 7,9 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել մեքսիկական Ակապուլկոյի շրջանում, Խաղաղ օվկիանոսի ափին: Վիրավորվել էր 7 մարդ: Այնուհետեւ հետեւել էին կրկնվող ցնցումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ