News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Խորթ հոր եւ եղբոր հետ աշխատելու համար Ստամբուլ տեղափոխված 21-ամյա Նարինեին սեռական շանտաժի ենթարկելու միջոցով ինքնասպանության դրդած թուրք եղբայրները ձերբակալվել են:

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ` ձերբակալված Օրհան Օքումուշը նշել է, թե մտադիր է եղել Նարինեի հետ ամուսնանալ եւ մի քանի անգամ էլ նրա հետ անկողին է մտել: Օրհանը պնդել է, Նարինեն պատմել է, թե խորթ հայրն իրեն բռնաբարել է, որից հետո նա հրաժարվել է ամուսնանալ Նարինեի հետ: «Ես Նարինեին ասացի որ չեմ ուզում ամուսնանալ նրա հետ: Դրանից մի քանի օր հետո նա ինքնասպան եղավ»,-ասել է Օրհանը` պնդելով, թե ինքը Նարինեին գաղտնի  մերկ չի նկարահանել եւ շանտաժ չի արել:

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նարինեի եղբայրը՝ Ժորան «Ակոս»-ին պատմել է, թե Նարինեն սիրահարված է եղել Օրհանին եւ մտադիր է եղել ամուսնանալ նրա հետ, սակայն Օրհանը խաբելով Նարինեին՝ քնել է նրա հետ եւ գաղտնի նկարահանել մերկացած Նարինեին։  Այնուհետ Օրհանի եղբայրը՝ Բարըշը Նարինեին ստիպել է իր հետ էլ պառկել՝ սպառնալով նրա մերկ կադրերը ցույց տալ եղբորը։ Բարըշը մերժում ստանալուց հետո Նարինեի եղբորը ցույց է տվել տեսագրությունը։  

Ժորան զայրացած վիճել է Նարինեի հետ եւ ապտակել նրան։ Դրանից հետո Օրհանը եւ Բարըշը Նարինեից գումար են պահանջել՝ այս անգամ սպառնալով նրա մերկ կադրերը տեղադրել ինտերնետում։ Նարինեն փորձել է աշխատանքի վայրից հայթայթել պահանջված գումարը, սակայն անհաջողության է մատնվել եւ ինքնասպանություն գործել՝ ցիանիդ խմելով։

Ինքնասպանության օրը հայրն ընդմիջմանը տուն է եկել եւ տեսել Նարինեի անշնչացած մարմինը ու կանչել Ժորային։ Քանի որ հայր եւ որդի անօրինական են գտնվում Թուրքիայում, խուսափել են գնալ ոստիկանություն։ Նարինեի թաղման հարցերով զբաղվել է նրա թուրք ծանոթներից մեկը։

Աղջկա ինքնասպանության մասին լսելուց հետո շտապ Թուրքիա է ժամանել մայրը՝ Նունե Մկրտչյանը եւ դիմել իրավապահ մարմիններին։ Մահվան գործը հետաքննող դատախազը թույլ չի տվել Նարինե Մկրտչյանի փաստաբանին ծանոթանալ գործին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ