News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի մայրաքաղաքում, այսօր` մարտի 27-ին կայացել է Միջուկային անվտանգության գագաթաժողովը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հեռավոր Արեւելքում են գտնվում ավելի քան 60 երկրների առաջնորդներ ու միջագային կառույցների ղեկավարներ: Նրանց թվում են, այսպես կոչված, «միջուկային ակումբի» բոլոր անդամները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, ինչպես նաեւ Հնդկաստանը, Պակիստանն ու Իսրայելը:

Այստեղ են նաեւ այն երկրների ղեկավարները, որոնց տարածքում գործում են միջուկային օբյեկտներ կամ որոնք առնչություն ունեն միջուկային էներգետիկայի, նյութերի ու տեխնոլոգիաների  հետ:

Ինչպես իր խոսքում նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, միջուկային անվտանգությունը ժամանակակից աշխարհում լուրջ մարտահրավեր է, հատկապես միջազգային ահաբեկչության ակտիվ գործունեության պայմաններում: «Միջուկային ահաբեկչությունը գլոբալ անվտանգության լրջագույն սպառնալիքներից մեկն է»,-  ընդգծել է Բարաք Օբաման ու նշել, որ որեւէ երկիր այն միայնակ հաղթահարել չի կարող:

Բարաք Օբաման միջուկային անվտանգության գագաթաժողովի նախաձեռնողն է ու պատահական չէ, որ Սեուլում նրա հնչեցրած ելույթում անդրադարձ կար ոլորտին առնչվող հիմնական խնդիրներին. միջուկային զենքի չտարածում եւ կրճատում, ռադիոկատիվ նյութերի ապօրինի շրջանառման կանխում, հսկողություն միջուկային զինանոցի եւ մյուս օբյեկտների նկատմամբ: Այս խնդիրները նախագահ Օբաման շոշափել է եւ պատրաստակամություն է հայտնել ոչ միայն կրճատել ԱՄՆ միջուկային ինանոցը, այլեւ՝ Ռուսաստանին համոզել՝ վարվել նույն կերպ, իսկ Իրանին ու Հյուսիսային Կորեային՝ դիվանագիտական ճնշումների միջոցով համոզել, որ ձեռնպահ մնան միջուկային զենք ստեղծելու ծրագրերից:

Նշենք,  որ թեեւ գագաթաժողովը պաշտոնապես կայացել է այսօր, սակայն երկրների ղեկավարները քննարկումները սկսել են դեռեւս մարտի 26-ին՝ Սեուլում մատուցված աշխատանքային ճաշի ընթացքում: Ըստ տեղական մամուլի, այդ քննարկումների ժամանակ Բարաք Օբաման Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին հորդորել է ճնշում բանեցնել Հյուսիսային Կորեայի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ