News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երկրապահ կամավորականների միության Վանաձորի տարածքային բաժանմունքի մարտի 26-ին կայացած հաշվետու նիստի ընթացքում Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը ՀՀ կառավարության հրատապ ծախսերի համար տրամադրվող գումարներից 5 մլն դրամ է հատկացրել քաղաքային պանթեոնի  նորոգման ծախսերի համար: Սակայն զոհված ազատամարտիկների պանթեոնի նորոգման համար պահանջվող գումարը կազմում է շուրջ 13 մլն դրամ:

Հաշվետու նիստին ներկա են եղել Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը, Աժ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, ԵԿՄ Լոռիի մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը, վաչության անամները: Օրակարգում ընդգրկված երեք հարցերն անցել են միաձայն, այնուհետ Վանաձորի տարածքային բաժանմունքի նախագահ Ռազմիկ Մադարյանը ներկայացրել է իրենց կողմից անցած երկու տարիներին կատարված աշխատանքները:

Այնուհետ ներկաները ԵԿՄ Վանաձորի տարածքային բաժանմունքի նոր նախագահի ու խորհրդի կազմ են ընտրել: Նախագահի պաշտոնում վերընտրվել է Ռազմիկ Մադարյանը:

Նիստի ավարտին ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հատուկ հրամանով եղել են նաեւ  պարգեւատրումներ Հայոց Ազգային բանակի կազմավորման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ: «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով պարգեւատրել է նաեւ Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյան: Պարգեւատրվել են նաեւ Արցախում հերոսաբար ընկած նահատակների մի քանի ընտանիքների անդամներ:

Տպել
Ամենաշատ