News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում տեղեկություն է ստացվել, որ «Սիրիայի ազատ բանակի» շարքերում ընդդիմությունը հավաքագրում է նաեւ երեխաների եւ դեռահասների: Այս տեղեկությունները հիմա ստուգվում են, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ՄԱԿ-ում իր աղբյուրները:

ՄԱԿ-ում հիշեցրել են, որ անչափահասներին ռազմական գործողություններում ներգրավելը երեխայի իրավունքների կոնվենցիայի կոպիտ խախտում է, հաղորդում է Vesti.ru-ն:

«Սիրիայի ազատ բանակը», որը կազմավորվել է հիմնականում դասալիքներից, համարվում է Սիրիայի ընդդիմության զինված թեւը: Այն ստեղծվել է նախորդ տարվա աշնանը եւ հիմա գտնվում է Սիրիայի ռազմաօդային ուժերի նախկին գնդապետ Ռիյադ Ասադի հրամանատարության ներքո:

Կազմավորման ռազմական եւ թվային կազմն անհայտ է: Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ, «Սիրիայի ազատ բանակի» կազմում են նաեւ կամավորական սուննիներ տարբեր արաբական երկրներից, այդ թվում Լիբիայից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ