News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ , քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:

Եվրախորհրդարանը օրերս Հայաստանի վերաբերյալ նախագիծ է պատրաստել, որտեղ առաջարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան փոխարինել Եվրամիությամբ: Ի՞նչպես կգնահատեք այս նախագիծը եւ արդյոք այն իրատեսական է:

Շատ հավանական է, որ այս նախագիծն ընդունվի խորհրդարանում, որովհետեւ հանձնաժողովը կողմ է քվեարկել, իսկ լիագումր նիստն ընդհանրապես նույն կերպ է քվեարկում, բայց սա չի նշանակում, թե Ֆրանսիան պետք է թողնի իր առողտ Մինսկի խմբի կազմում: Այս հարցին մի քանի տեսանկյունից պետք է նայենք` արդյոք Ֆրանսիա՞ն պետք է ներկայացնի Եվրամիությունը, կամ էլ Ֆրանսիան պիտի թողնի՞ իր տեղը, որ ԵՄ մեկ այլ երկիր իբրեւ ԵՄ ներկայացուցիչ մտնի Մինսկի խմբի մեջ, կամ արդյոք ԵՄ-ն իբրեւ ուղղակի կազմակերպություն պիտի մտնի՞  Մինսկի խմբի մեջ, քանզի  ՄԽ-ի մեջ ներգրավվելը մեկ բան է, նախագահության անդամ լինելը` այլ բանն: Այսինքն` եթե ԵՄ-ն ուզում է ավելի ակտիվորեն մասնակցել ԼՂ հարցի կարգավորման գործընթացին, ապա պետք է հստակեցնի իր մասնակցության ձեւաչափը` որպես համանախագա՞հ, թե՞ ուղղակի ՄԽ անդամ դառնալով` այնպես Թուրքիան է կամ մեկ այլ երկիր:

Այս նախագծի շրջանառության մեջ դնելուց ի վեր տարբեր կարծիքներ են հնչում, բայց ամենաշատը դիտարկվում է այն հանգամանքը, որ այս նախագիծը ստեղծվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշումների տակ:

Պետք չէ միանշանական պնդել Ադրբեջանի եւ Թուրքիայի հանգամանքը, քանզի եվրոպացիները նաեւ իրենց շահն են հետապնդում` ԵՄ-ում ներքին խնդիր կա, եւ ֆրանսիացիներն ու գերմանացիները ցանկանում են կարեւոր գործընթացներում որոշիչ տեղ գրավել, եւ ԵՄ անդամ այլ երկրներ, ըստ երեւույթին, ցանկություն կունենան հանդես գալ այս երկրների փոխարեն, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ Ֆրանսիան կզիջի:

Չեմ կարծում, որ Ֆրանսիան զրկվի իր տեղից ՄԽ-ում, շատ հավանական է, որ պարզապես ԵՄ-ն ՄԽ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ ասի, որ դու ոչ միայն Ֆրանսիայի ներկայացուցիչ ես, այլեւ ԵՄ-ի: Ավելին` այս պահին դե ֆակտե այդպես է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ