News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ղազախական Ժանաոզեն քաղաքում անկարգություններ հրահրողները այսօր` մարտի 27-ին, դատարանի առաջ կկանգնեն:

Դատական նիստը պետք է սկսվեր տեղական ժամանակով առավոտյան ժամը 10.00-ին Ակտաու քաղաքի  «Արման» երիտասարդական կենտրոնում, բայց  մեղադրյալներից մեկի չներկայանալու պատճառով հետաձգվել է ժամը 15:00-ին:

Ինչպես հաղորդում է «Ղազախստանի նորություններ» գործակալությունը, 300 հոգու համար նախատեսված դահլիճում բոլոր ցանկացողները չեն տեղավորվել: Այնտեղ հավաքվել են լրագրողներ, բլոգերներ եւ պարզապես հանդիսականներ, ինչպես նաեւ փաստաբաններ, տուժածներ, կողմերի ներկայացուցիչներ, մեղարյալների հարազատներ:  «Արման» կենտրոնի  դիմացի փողոցում դահլիճ մտնել ցանկացող շուրջ 200 մարդ է խմբվել, բայց սրահում արդեն տեղ չկա:

Ղազախստանի ընդդիմության առաջնորդներից մեկը` Բուլատ Աբիլովը, հայտարարել է, որ մտադիր է քաղաքային իշխանություններին խնդրել ավելի մեծ տեղատարողությամբ դահլիճ տրամադրել գործընթացի անցկացման համար:

Գործընթացին ավելի քան 100 տուժածներ են մասնակցում`այրված ավտոմեքենաների, ռեստորանների, խանութների եւ գրասենյակների տերեր, Ժանաոզեն քաղաքի մի շարք գործարարներ:

Գործում կան 37 մեղադրյալներ, հրավիրվել են  45 վկաներ: Քրեական գործընթացում ծրագրված է նաեւ  պետական վեց մեղադրողների եւ 12 պաշտպանների մասնակցությունը:

Հիշեցնենք, Ժանաոզեն քաղաքում  2011թ. դեկտեմբերի 16-ին զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել, որոնք ճնշելու ընթացքում նվազագույնը 14 մարդ զոհվել, 80-ից ավելին վիրավորվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ