News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզպետարանում, մարտի 28-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությանը կնվիրի «ՈւՐԱԼ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա։

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա կլինեն Արտակարգ իրավիճակների նախարարը եւ Գեղարքունիքի մարզպետը։

Միջոցառման ընթացքում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կպարգեւատրի ձյան գերության մեջ հայտնված մարդկանց օգնելու եւ որոնողափրկարարական աշխատանքներում աչքի ընկած հրշեջ-փրկարարներին։

«ՈւՐԱԼ-43203» մակնիշի ամենագնաց ավտոմեքենան կահավորվել եւ հարմարեցվել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացման, ձմեռային պայմաններում ձնաբքում հայտնված մարդկանց փրկելու եւ տեխնիկան խցանումներից դուրս բերելու, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակի վայրում որպես ղեկավարման շտաբ օգտագործելու համար։

Ավտոմեքենան կահավորված է 15 մարդու համար նստատեղերով, սրահի ջեռուցման առանձին համակարգով, թեյի եւ սուրճի պատրաստման համար էլեկտրական սարքավորումով, ջրի տարողությամբ, փրկարարական պարանով, ավտոմեքենաները քարշակելու համար մետաղյա ճոպանով, լապտերներով, չոր սննդամթերքով, առաջին անհրաժեշտության դեղորայքով եւ տաք ծածկոցներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ