News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի Թումանյանի քաղաքապետ Լ. Զավալյանից, մարտի 26-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքի 3-րդ փողոցի թիվ 9 շենքը վթարային է, եւ վտանգ է սպառնում բնակիչներին:

Նույն օրը, ժամը 14.00-ին Չկալովի գյուղապետ Ռ. Շաքարյանից տեղեկություն է ստացվել, որ սողանքի հետեւանքով փլուզվել է գյուղի 2-րդ փողոցի թիվ 31 տունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստեղծված իրավիճակը պարզելու նպատակով Չկալով գյուղ, այնուհետեւ` Թումանյան քաղաք է մեկնել Լոռիի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 1961 թ. կառուցված շինությունների (երկհարկանի` Չկալով գյուղում, մեկհարկանի` Թումանյան քաղաքում) հիմնապատերին ճեղքեր են առաջացել են դեռեւս 1988 թ. երկրաշարժից հետո: Շինությունների շահագործման տարիների ընթացքում ճեղքերն աստիճանաբար լայնացել են, եւ ներկայումս առկա է շինությունների փլուզման վտանգ: Չկալով գյուղի նշված տանը բնակվում է 5 անձից բաղկացած ընտանիք, իսկ Թումանյան քաղաքի վթարային շենքում` 2 ընտանիք (7 մարդ):

Քաղաքապետ Լ. Զավալյանին եւ գյուղապետ Ռ. Շաքարյանին առաջարկվել է վերաբնակեցնել ընտանիքները:

Ստեղծված իրավիճակի մասին տեղյակ են պահել Լոռիի մարզպետ Ա. Նալբանդյանին, ում հանձնարարությամբ կստեղծվի հանձնաժողով` տվյալ շինությունների վթարայնության աստիճանները որոշելու եւ խնդրին լուծում տալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ