News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է FTTB տեխնոլոգիայի հիման վրա Hi-Line Optic ծառայության կոմերցիոն մեկնարկի մասին:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զանգվածային գործարկման առաջին փուլում վերջնական սպառողին «Fiber to the building (Block)» տեխնոլոգիայով ինտերնետ ծառայությունը հասանելի է Գյումրիի բնակիչներին:

Hi-Line Optic ծառայությունը մատուցվում է «Ուլտրա» սակագնային փաթեթի համաձայն, որտեղ 2.5 Մբ/վ թողունակությամբ սիմետրիկ անսահմանափակ կապուղու ամսավճարը կազմում է 6000 դրամ: 3.5, 5,6 եւ 12 Մբ/վ թողունակությամբ կապուղիների ամսեկան բաժանորդավճարը կազմում է համապատասխանաբար 8000, 12000, 15000 եւ 20000 դրամ: Hi-Line Optic ծառայության որեւէ սակագնային պլանին միանալու պայմանագրով չի նախատեսվում ծառայությունից որոշակի ժամկետ օգտվելու պարտադիր պայման:

«FTTB տեխնոլոգիայով ինտերնետն ենթադրում է սիմետրիկ կապուղի, բարձր արագություն եւ կապի կայունություն: Ունենալով երկրի ամենազարգացած օպտիկամանրաթելային ենթակառուցվածքը, Հայաստանի միասնական օպերատորը վերջնական սպառողին հնարավորություն է տալիս օգտվելու կապի այդ ժամանակակից տեխնոլոգիայից:  Այսպիսով, մեր ընկերության պատմության մեջ սկսվում է զարգացման նոր փուլ, իսկ մեր հաճախորդների բնակարաններում հասանելի է դառնում FTTB տեխնոլոգիան, որը խոշոր լարային ցանցերի ապագան է», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Hi-Line Optic ծառայության «Ուլտրա» անսահմանափակ սակագնային փաթեթներին միացումն անվճար է: Անցումները «Ուլտրա» սակագնային փաթեթի միջեւ նույնպես անվճար են:

Ներկայում FTTB տեխնոլոգիայի Hi-Line Optic ծառայությունը հասանելի է Գյումրի քաղաքի Անի թաղամասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ