News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անկարայի արվարձաններում ոստիկանությունը կանգնեցրել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության ավտոբուսները եւ առանց պարզաբանումներ տալու թույլ չի տվել շարունակել ճանապարհը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ CHP-ի փոխնախագահ Գյուրսել Է Թեքինը հայտարարել է, թե խստորեն դատապարտում է ոստիկանների քայլերը եւ այդ մասին հեռախոսով բողոքելու է Թուրքիայի ներքին գործերի նախարարին։

Նշվում է, որ CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խորհրդանական խմբակցության համաժողովի փոխարեն որոշել է մարտի 27-ին կուսակցության պատգամավորների հետ հավաքվել Անկարայի Թանդողան հրապարակում եւ ժողովրդին ներկայացնել կրթական նոր՝ 4+4+4 համակարգի թերությունները։

Տպել
Ամենաշատ