News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի երգիչ Պասկալ Օբիսբոն, նախկին ֆուտբոլիստ Մաքս Աբիսբոյի որդին, հոր կողմից հայկական արմատներ ունի: Այդ մասին հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ին:

Երգչի հայրը` Մաքս Օբիսբոն, ով վերջերս գրել է «Արարատի ավազը», հոր կողմից բասկ է, իսկ մոր կողմից հայ, քանի որ մոր հայրը հայկական արմատներ է ունեցել: Մաքս Օբիսբոն, ով հետաքրքրված է «հայերենի եւ բասկերենի ընդհանրությունների ուսումնասիրմամբ», ներկա է եղել Ռոնայում կայացած «Արմեն Էքսպո» գրական երեկոներին, որտեղ ներկայացրել է «Արարատի ավազը»:

Նույնիսկ եթե երգիչը չի հավակնում հայ լինել, քանի որ նրա հայկական արմատները հեռու են, կարելի է համոզված ասել, որ ժամանակի ընթացքում Պասկալ Օբիսբոն իր համար հարստություն կբացահայտի` հայկական մշակույթի տեսքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ