News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցության գլխավոր խնդիրն առաջիկա ընտրություններն ազատ եւ թափանցիկ անցկացնելն է: Այս մասին, այսօր` մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, հավելելով, որ ի տարբերություն այլ ուժերի, ՀՀԿ-ն չի հրաժարվում իր նաեւ բացասական քայլերից, հետեւաբար պետք է ստանա իրեն արժանի քվեն:

Վարդան Այվազյանի համոզմամբ, այն դիրքերը որն ունի ՀՀԿ-ն ներկա ԱԺ-ում, պատրաստվում է պահպանել եւ հնարավորության դեպքում ավելացնել:

Ասուլիսի մյուս բանախոսը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ մատնանշելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, վարվող քաղաքականության թերի կողմերը, նշեց, որ այդ ֆոնին ունենք կրկնվող մեդիտացիա:

Անդրադառնալով ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսին` «Հավատանք, որ փոխենքք», Ա. Սեդրակյանն ասաց. «Պետք  է փոխվեիք, որ հավատայինք»: Նա անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ի ցուցակում հայտնված հին դեմքերին, նկատելով. «Նորը դա մոռացված հինն է»:

Անուշ Սեդրակյանն ավելացրեց նաեւ, որ իրենք առաջիկա խորհրդարանական ընտրություններից 20 տոկոս քվե են ակնկալում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ