News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ  Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարաք Օբամայի սեուլյան հանդիպման ընթացքում, որը մամուլի համար նախատեսված չէր, զրույցի մի հատված միացված բարձրախոսների պատճառով լսելի է դարձել լրագրողներին:

Նախագահները միացված բարձրախոսի առկայությամբ սկսել են զրույցը նախքան մամուլի ասուլիսը: Մասնավորապես, Օբաման Մեդվեդեւին ասել է, որ ընտրություններից հետո Եվրոպայում ՀՀՊ համակարգի տեղակայման հարցում Ռուսաստանի հետ համագործակցելու ավելի մեծ հնարավորություններ կունենա:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, լրագրողները լսել են հետեւյալը.  «Բոլոր հարցերը, հատկապես հակահրթիռային պաշտպանության, կարելի է լուծել: Բայց կարեւոր է, որպեսզի նա ինձ տարածության հատկացնի», -  ասել է Օբաման:  «Այո, հասկանում եմ: Հասկանում եմ տարածքի մասին ձեր հաղորդագրությունը (մանեւրի համար): Տարածություն ձեզ համար», - պատասխանել է Մեդվեդեւը:

Օբաման հավելել է.  «Սա իմ վերջին ընտրություններն են: Ընտրություններից հետո ես կարող եմ ավելի ճկուն լինել»:  «Ես հասկանում եմ: Ես այդ տեղեկությունը կփոխանցեմ Վլադիմիրին  (Պուտինին)», - պատասխանել է Մեդվեդեւը:

Այս հայտարարության հետ կապված ամերիկյան նախագահի հասցեին հանրապետականների կողմից  անմիջապես խիստ քնադատություներ հնչեցին եւ մեղադրանքներ ազգային շահերը դավաճանելու մեջ: Ավելի ուշ ԱՄՆ-ի նախագահն ստիպված եղավ պնդել ՀՀՊ համակարգի քննարկումները հետաձգելու անհրաժեշտության մասին իր խոսքերը, որոնք ասվել էին Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին», Ռուսաստանի  նախագահ Դմիտրի Մեդվեդեւի  «Վլադիմիրին» բառը, որը մասն է  «Ես  կփոխանցեմ Վլադիմիրին» արտահայտության, մարտի 27-ի կեսօրին մի քանի տասնյակ րոպե հայտնվել է միկրոբլոգների  Twitter  ծառայության համաշխարհային թրենդներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ