News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեուլում ընթացող Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովում ունեցած իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Հայկական ատոմակայանի մասին Սեուլյան գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ներկայացրած ապատեղեկատվությանը:

«Ադրբեջանի նախագահի՝ Հայկական ատոմակայանի մասին այստեղ հնչեցրած բացահայտ ապատեղեկատվությունը ինձ չի զարմացնում, որովհետեւ Հայաստանի մասին հերյուրանքներ տարածելը Ադրբեջանում վաղուց արդեն դարձել է գործելաոճ: Ընդ որում, ամենաբարձր ամբիոններից խեղված են ներկայացվում ոչ միայն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող ամեն ինչ, այլեւ միջազգային հանրության՝ մեր եւ ձեր կողմից ընդունված փաստաթղթերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Լեռնային Ղարաբաղի խնդրով հայտնի բանաձեւերն են խեղաթյուրում, մոռանալով, որ իրենք են սկսել ռազմական գործողություններ, իրենք են հրաժարվել դադարեցնել դրանք, իրենք են, որ հիմա ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են անում եւ հրաժարվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել միջազգային իրավունքի հիման վրա»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ