News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է, սակայն քաղաքական դաշտին մեկ հարց է հուզում` մարքսիստ Դավիթ Հակոբյանի քաղաքական կարգավիճակը, ով առաջադրվել է 41-րդ ընտրատարածքում: Այս մասին մարտի 27-ի մամլո ասուլիսում հայտարարել է հենց ինքը` Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` միաժամանակ նշելով, որ ընդդիմադիր լրատվամիջոցները լուրեր են շրջանառում, որ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում կաջակցի նրան:

«Դա միանգամայն անհեթեթ է եւ սուտ: Ես ազատ խաղացող եմ», - վստահեցրել է Հակոբյանը եւ արժանահավատություն հաղորդելու համար մեջբերել Ռեդյարդ Քիփլինգի խոսքը.  «Ես մարքսիստական ազատ ոհմակի ազատ գայլ եմ: Իմ ձեռքբերումը իմ ժողովրդի ձեռքբերումն է: Իմ թեկնածությունն առայժմ ոչ ոք չի աջակցում»:

Պատասխանելով հարցին` կընդունի արդյոք նա  քաղաքական խոշոր կուսակցության աջակցությունը, Հակոբյանը նշել է.
«Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ո՞վ չի ընդունի այս կամ այն քաղաքական հզոր ուժի աջակցությունը:

Ես պատրաստ եմ ընդունել աջակցությունը, եթե այն քաղաքական ազնիվ ուժից կառաջարկվի»:

Դրա հետ մեկտեղ, Հակոբյանը չի պատասխանել, թե  քաղաքական  հատկապես որ ազնիվ ուժի մասին է խոսքը:

Նշենք, որ Դավիթ Հակոբյանը մեծամասնական  ընտրակարգով առաջադրվել է Տավուշի մարզի 41-րդ ընտրատարածքում, որտեղ իրենց թեկնածությունն են առաջադրել նաեւ Հակոբ Հակոբյանը, Սպարտակ Հարությունյանը եւ Վահե Վարդապետյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ