News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը չի վաճառվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտա Սարգսյանը` հերքելով մամուլում տարածված տեղեկությունները` ԱԳՆ շենքի վաճառքի վերաբերյալ:

Մամուլում մասնավորապես նշվում էր, թե Հայաստանի արտգործնախարարության շենքը 400 մլն ԱՄՆ դոլարով գնել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող արտասահմանյան մի ընկերություն:

Ըստ ՊԳԿՎ մամուլի քարտուղարի, նման գործարք չի կարող լինել առանց այդ մասին հանրությանը տեղեկացնելու, նաեւ այդպիսի գործարքների համար հատուկ ընթացակարգ գոյություն ունի:

Պետգույքի կառավարման վարչությունում նաեւ տեղյակ չէին` հնարավո՞ր է արդյոք առաջիկայում շենքը վաճառվի, թե` ոչ, այդ որոշման ընդունումը վարչության իրավասությունների մեջ մտնում:

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի կառավարությունը որոշում էր կայացրել Հայաստանի Արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ էներգետիկայի նախարարությունների համար նոր շենք կառուցել արդարադատության նախարարության նախկին շենքի եւ կաթսայատան տեղում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ