News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին խիստ է արձագանքել Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Շահինի հայտարարությանը, թե Հրանտ Դինքը կարող է նահատակ համարվել։

Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ Դեւլեթ Բահչելին խիստ քննադատության է ենթարկել իշխանությունների կողմից քաղաքացիական անձանց նահատակ հայտարարելու որոշումը։ «Հրանտ Դինքին ի՞նչ իրավասությամբ են նահատակ հայտարարելու»,-արձագանքել է թուրք կուսակցապետը։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Շահինը հայտնել էր, որ եթե Դինքի ընտանիքը դիմի նահանգապետարան, հանձնաժողովի եզրակացության հիման վրա Դինքը կարող է նահատակ հայտարարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ