News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երակները կտրելու միջոցով երեկ` մարտի 26-ին ինքնասպանության փորձ կատարած Երեւանի Մխիթար Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհին սիրո հողի վրա է գնացել այդ քայլին: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Երեւանի Մխիթար Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նրա խոսքով, աղջիկը նախօրոք ընկերոջն էլ է զգուշացրել, որ դիմելու է ինքնասպանության: «Դրա համար էլ, երբ աղջիկը մտել է սանհանգույց եւ, երբ ընկերուհիները նկատել են, որ մի քիչ  երկար է մնացել այնտեղ, խնդրել են աշխատողներին դուռը ուժեղ հրելով բացել: Բացելուց հետո արձանագրել են, որ աղջիկն ինքնասպանության փորձ է կատարել եւ գետնի վրա մի քիչ արյուն կա: Երբ նրան արդեն տարել են մեր բժշկական կենտրոն, պարզվել է, որ երակը չի վնասվել, հետեւաբար նրան վիրակապել են եւ դուրս գրել, որից հետո աղջիկը գնացել է տուն»,- մանրամասնեց Անահիտ Հայթայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ