News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասի կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեյի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել 1988 թվականի երկրաշարժից հետո Գերմանական Կարմիր Խաչի կողմից Հայաստանում ծավալած գործունեության համար եւ բարձր է գնահատել բարեգործական բոլոր այն ծրագրերը, որոնք նախաձեռնվել ու իրականացվել են կազմակերպության կողմից` հատկապես հասարակության սոցիալապես խոցելի հատվածի հոգսը թեթեւացնելու ուղղությամբ:

«Որպես Երեւանի քաղաքապետ, ինձ համար շատ ավելի ցանկալի կլիներ, որ մենք սոցիալապես անապահով քաղաքացիներ չունենայինք ու նմանատիպ ծրագրերի անհրաժեշտություն էլ չլիներ: Բայց ցավոք ոչ միշտ է, որ մեր ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են եւ հատկապես այս տեսանկյունից իրապես գնահատելի է Գերմանական Կարմիր Խաչի կողմից նաեւ մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերը» - նշել է Տարոն Մարգարյանը` ի մասնավորի մատնանշելով Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում արդեն երկար տարիներ գործող բարեգործական ճաշարանի օրինակը:

Կառլ-Հայնց Շայդեն իր հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է կազմակերպության կողմից Երեւանում իրականացվող բարեգործական ծրագրերը ու նշել, որ ամեն տարի հոկտեմբերից մինչեւ ապրիլ Երեւանի սոցիալապես անապահով ավելի քան 300 շահառու ընտանիքներ կարողանում են օգտվել «Գթության խոհանոց» եւ «Տնային խնամք» ծրագրերից: Օգտվելով առիթից Կառլ-Հայնց Շայդեն նաեւ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին` կազմակերպության հանդեպ ցուցաբերած ուշադրության եւ աջակցության համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավաստիացրել է, որ այսուհետ էլ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կշարունակի հնարավորին աջակցել բարեգործական ծրագրերի իրականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ