News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Փարիզի հեղինակավոր «Անթրըպո» կինոթատրոնում, մարտի 25-ին կայացել է «Եթե բոլորը...» ֆիլմի ֆրանսերեն տարբերակի պրեմերիան:

Ցուցադրությանը ներկա են եղել ֆիլմի ռեժիսոր Նատալիա Բելյաուսկեն, գլխավոր պրոդյուսեր եւ դերասան Միքայել Պողոսյանը, դիվանագետներ, մշակութային գործիչներ, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ:

Ֆիլմը պատմում է Արցախյան պատերազմի, նրա հետեւանքների, մարդկային ճակատագրերի մասին, որոնց շուրջ ծավալվում են գլխավոր իրադարձությունները: Հերոսուհին Արցախում զոհված ռուս զինվոր Ալեքսանդր Մասլենկիովի աղջիկն է: Քսան տարի անց նա գալիս է Հայաստան, գտնում է հոր հայ ընկերներին` խնդրելով նախկին ազատամարտիկներին օգնել իրեն ծառ տնկելու հոր գերեզմանին, առանց իմանալու, որ հոր աճյունը գտնվում է շփման գծից այն կողմ` ներկայումս հակառակորդի վերահսկողության տակ գտնվող ղարաբաղյան գյուղերից մեկում...

Ֆիլմը խանդավառությամբ է ընդունվել ֆրանսիացի հանդիսատեսի կողմից, ինչը դրսեւորվել է նաեւ ցուցադրմանը հաջորդած քննարկումների ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ