News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կեցցե մայիսի 1-ը: Նման բացականչությամբ արձագանքեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը, երբ լսեց, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը հրաժարվել է թիվ 17 ընտրատարածքում մրցապայքարից` հետ վերցնելով իր առաջադրման դիմումը:

«Երեւի նրանք զգացին, որ Կարապետյանի դեմ ՀՀԿ-ից երեք թեկնածու առաջադրելը նրան մեծ նշանակություն է տալիս»,-ասաց նա, ափսոսանք հայտնելով, որ Հենրիկ Աբրահամյանը հանել է հետ է վերցրել իր առաջադրման դիմումը, քանի որ այդ դեպքում իսկական պայքար կծավալվեր:

Անդրադառնալով նույն ընտրատարածքում Կարինե Պողոսյանի թեկնածությանը, ում պաշտպանում է ՀՀԿ-ն, Կարապետիչը նշեց. «Ես չգիտեմ, թե ինչի վրա են հույս դրել, պաշտպանելով Մխչյանի դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանին, քանի որ նրան ճանաչում են միայն իրենց գյուղում: Ես չգիտեմ, ինչու են նրանք թեկնածու առաջադրում, հետո հետ վերցնում: Հույս ունենանք, որ դա պայմանավորված է կոալիցիոն հարցերով եւ ոչ մի կապ չունի ինձ հետ: Այդ ընտրատարածքը, կարծես, ամրագրված էր Աբրահամյանի կամ նրա եղբոր կողմից: Վերջիվերջո, դա մի օր պետք է վերջ ունենա»:

Նշենք, որ Կարապետյանի մյուս մրցակիցներն են Մանվել Հայրապետյանը (ՀՅԴ), Գագիկ Ներսիսյանը (ՀԱԿ), ինչպես նաեւ Կարինե Պողոսյանը (ՀՀԿ): Վերջինս Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ աղջիկն է:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ինքը որոշեց առաջադրվել հենց թիվ 17 ընտրատարածքում, որը ներառում է Արտաշատ քաղաքն ու հարակից գյուղերը, Տիգրան Կարապետյանը պատասխանեց, որ վերջին մեկ տարում միշտ շփումներ է ունեցել տեղի բնակիչների հետ, այդ գյուղերում մեծ ջանքեր է ներդրել: Բացի այդ, նա հիշեցրեց, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ժողովրդական կուսակցությունը համեմատաբար շատ ձայն է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ