News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Associated Press» գործակալության վետերան Ռոյ Էսոյանը ծնվել է ճապանական ձկնորսական գյուղակում,  երբ նա ընտանիքը 1919 թ. տեղափոխվել է  Ռուսաստանում բոլշեւիկյան հեղափոխությունից հետո:  Գրեթե չորս տասնամյակ անց նա մեկնել է Խորհրդային Միություն` որպես ամերիկացի լրագրող, գրում է  «Asbarez»-ը` վկայակոչելով «Associated Press»-ին:

Սակայն Նիկիտա Խրուշչովի  եւ կոմունիստական այլ լիդերների հետ նրա բարեկամական հանդիպումներից երեք տարի անց  նրա արկածները` որպես «Associated Press»-ի թղթակից, հանկարծակի ավարտվում են: 1958թ-ին նա վտարվել է երկրից` ԽՍՀՄ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների լուրջ խզման մասին հաղորդելու համար:

ԱԳՆ-ն դա համարել է «խորհրդային գրաքննության կոպիտ խախտում»,  սակայն Էսոյանը հաղորդել է այն, ինչ դիվանագիտական  լեզվով կոչվում է «խորհրդա-չինական ճեղքում», եւ դրանով վաստակել Մոսկվայից արտաքսման տոմս:

Հոնկոնգում Էսոյանը շարունակել է իր կարիերան, ճանապարհորդելով ողջ աշխարհում,  կանգ առանելով Կահիրեում, Բեյրութում, եւ, վերջապես, Տոկիոյում: 1985 թ-ին նա անցել է թոշակի  եւ մեկնել է Հավայան կղզիներ, որտեղ էլ հինգշաբթի մահացել է 92 տարեկան հասակում:

Խաղաղության կորպուսի նալկին կամավոր Ջեյմս Աբրամսը, ով  1979թ-ին Տոկիոյում միացել է «Associated Press»-ին, Էսոյանին հիշում է  որպես «բոլորի ուսուցիչ»: «Բոլորը, ճապոնական թերթերի ղեկավարներից մինչեւ երիտասարդ լրագրողները, ովքեր ուսանում էին  նրա մոտ, վարակվում էին նրա անկեղծ ծիծաղով  եւ կենսուրախությամբ»,-ասել է Աբրամսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ