News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-29-ին պետական այցով ժամանում է Սինգապուր: Այցի ընթացքում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Սինգապուրի նախագահ Թոնի Թան Քեն Յամի եւ վարչապետ Լի Սյանլունի հետ:

Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Լին ներկա կգտնվեն մշակութային համագործակցության մասին հուշագրի եւ դիվանագիտական անձանց համար վիզային ռեժիմը հանելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությանը, հաղորդում է սինգապուրյան channelnewsasia.com կայքը` վկայակոչելով Սինգապուրի ԱԳՆ-ին:

Հայաստանի նախագահի պատվին մարտի 28-ին պաշտոնական բանկետ կկազմակերպվի: Կայքի փոխանցմամբ, նախագահ Սարգսյանը ճաշի ժամանակ կհանդիպի տեղի գործարարների հետ, որը կկազմակերպի Սինգապուրի Բիզնես ֆեդերացիան:

Նա նաեւ կայցելի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ