News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ նախկին Խորհրդային Միության երկրներում վերջին տասնամյակում հիպերտենզիայի բուժումը չի բարելավվել: Ինչպես հաղորդում է  «Medical Xpress»-ը,  հիպերտենզիան կամ արյան բարձր ճնշումը մահացության առաջատար պատճառներից մեկն է այդ երկրներում, որը, սակայն, կարելի է կանխել:

«Journal of Epidemiology and Community Health»-ում հրապարկված հետազոտությանը 2001թ-ին մասնակցել է18 400 , իսկ 2010/2011 թթ-ին`  ավելի քան 17 900  մարդ` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից:

Հիգիենայի եւ արեւադարձային բժշկության լոնդոնյան դպրոցի ղեկավարությամբ կատարված հետազոտությունները պարզել են, որ 2010/2011թթ. մասնակիցների 68%-ը ամեն օր դեղորայք չի ընդունել, մինչդեռ 2001 թ-ին այդ ցուցանիշը եղել 74%:

Ոչ բավարար բուժման հնարավոր պատճառներից են նշվում դեղորայքի չնշանակումը, դրանց գնման համար գումարի բացակայությունը, դեղորայքները մշտապես ընդունելու մասին իրազեկվածության պակասը: Հեղինակները  հետազոտությունների հետագա շարունակման մտադրույթուն են հայտնել`պարզելու համար պատճառները, թե ինչու մարդիկ չեն դիմում բուժման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ