News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արեւելյան եւ հարավ-արեւելյան նահանգներում ձյան հալվելու հետ մեկտեղ Թուրքիայի զինված ուժերն ու ոստիկանությունը նախապատրաստվում են դիմակայել PKK-ի զինված հարձակումներին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ PKK-ի ղեկավարությունը Նովրուզի տոնակատարություններին մասնակցած քրդերի կողմից PKK-ին տված աջակցությունը բավարար է համարում եւ պատրաստվում է ռազմական լայն գործողությունների։

Milliyet-ը մեջբերում է PKK-ի ռազմական թեւի առաջնորդներից Նուրեդին Սոֆիի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, թե հերթն իրենցն է եւ հաղթանակից բացի այլ բան չի մնում։ Նա շեշտել էր, թե Թուրքիայի դեմ պատերազմին բարձր մակարդակով են մասնակցելու։

Տպել
Ամենաշատ