News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան ամփոփել են մարտի 25-ին Իջեւանում անցկացրած Beeline Extreme Fest 2012 էքստրեմալ սպորտի գարնանային փառատոնի արդյունքները:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փառատոնի շրջանակում անցկացրած միջոցառումներին մասնակցել է էքստրեմալ տարբեր մարզաձեւերի շուրջ 200 մարզիկ: Մրցումներին եւ ցուցադրական ելույթներին մասնակցել է ավելի քան 100 ավտոմեքենա եւ մոտոցիկլետ: Ելույթներին հետեւել են հազարավոր երկրպագուներ Հայաստանի տարբեր մարզերից:

Ավտոմեքենաների Off-Road 4Х4 մրցումների Extreme դասում հաղթող է դարձել վրացի մարզիկ Դավիթ Մամուկաշվիլին, ով հանդես է եկել Jeep Wrangler մեքենայով, Standart եւ Monster դասերում առաջին տեղեր են զբաղեցրել հայ մարզիկներ Էդիկ Հարությունյանն ու Դավիթ Մարտիրոսյանը, համապատասխանաբար Jeep Wrangler եւ Toyota Land Cruiser 80 մեքենաներով:

Drag-Racing մրցումների ամենաբարձր` «Class D» դասում առաջին տեղը գրավեց Վարդան Մկրտչյանը (Mitsubishi Lancer Evolution), երկրորդ տեղ` Ավետիք Միքաելյանը (Range Rover), երրորդ տեղ` Հրայր Ավետիսյանը (Subaru Impreza STI):

«Beeline Extreme 2012 փառատոնն իսկական տոն էր ոչ միայն մասնակիցների եւ կազմակերպիչների, այլեւ հանդիսատեսի համար:  Հաճելի էր տեսնել ուրախ եւ ոգեւորված մարդկանց, ովքեր ընտանիքներով դուրս էին եկել կենտրոնական փողոցներ` տեսնելու մրցումներն ու ցուցադրական ելույթները, գեղեցիկ սպորտային եւ հզոր արտաճանապարհային մեքենաներ: Ուրախ եմ, որ «ԱրմենՏել» ընկերությունն իր վառ ներդրումն է ունեցել տարածաշրջանի կյանքում եւ վստահ եմ, որ Իջեւանի բնակիչներն ու քաղաքի հյուրերը երկար կհիշեն այստեղ տիրող տոնական մթնոլորտը», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանն ասել է. «Փառատոնն այցելած հանդիսատեսների թիվը գերազանցել է մեր սպասելիքները: Միանշանակ, բացելով էքստրեմալ սպորտի գարնանային մրցաշրջանը, մենք հասել ենք մեր նպատակին եւ կարող ենք ասել, որ այս փառատոնը կհիշվի որպես Հայաստանի էքստրեմալ մարզաձեւերի պատմության ամենախոշոր միջոցառում»:

Beeline Extreme Fest 2012 փառատոնը կազմակերպել է էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան, «ԱրմենՏել»  ընկերության հովանավորությամբ: Փառատոնի անցկացմանն աջակցել են նաեւ Տավուշի մարզպետարանը, Flash եւ Apaven ընկերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ