News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում սկանդալ է հասունացել` կապված Սեուլում միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ընթացքում անձնական զրույցի հետ, որի մի մասը պատահաբար լսել էին լրագրողները` միացված բարձրախոսների շնորհիվ:

Հիշեցնենք, լրագրողները լսել էին, թե ինչպես է Օբաման իր ռուս գործընկերոջն ասում, որ ՀՀՊ-ի հարցով որոշում կարելի է գտնել, սակայն հարկավոր է իրեն տարածք տրամադրել մանեւրների համար:  «Սրանք իմ վերջին ընտրություններն են, դրանցից հետո ես ավելի ճկուն կլինեմ...», - ասել է Օբաման: Ռուս հեռացող նախագահի պատասխանը կարճ է եղել.  «Հասկանում եմ: Ես այդ տեղեկությունը կհաղորդեմ Վլադիմիրին»:

Ռուս առաջնորդի հետ համատեղ մամլո ասուլիսում Օբաման պարզաբանումներ է տվել այս առիթով: «Ես չեմ կարծում, թե որեւէ մեկի համար անակնկալ է, որ դուք չեք կարող բանակցություններ սկսել ԱՄՆ նախագահի եւ Կոնգրեսի ընտրություններից մի քանի ամիս առաջ եւ այն ժամանակ, երբ Ռուսաստանում ընտրությունները նոր են ավարտվել»:

Զրույցի արտահոսքը պայթող ռումբի ազդեցություն է ունեցել: Ամերիկյան լրատվամիջոցները Բարաք Օբամայի հասցեին մեղադրանքների տարափ են սկսել: Ըստ  The Washington Times թերթի, այս սկանդալը ցույց տվեց, որ ամերիկյան առաջորդի «հոգու խորքում վտանգավոր գաղափարներ են թաքնված»: Երբ Օբաման «կառավարելի ժողովրդավարության» ղեկավարին խնդրում է դիվանագիտական ջանքերը կապել ընտրությունների օրացույցի հետ,  նա դրանով Պուտինի մեջ խորացնում է այն համոզմունքը, որ ռուսական ժողովրդավարությունը արեւմտյանից տարբերվում է սոսկ ժողովրդի մանիպուլյացիայի աստիճանով, հաղորդում է թերթը:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին լիազոր ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը Օբամայի խոսքերն անվանել է «գիշերվա հրդեհն ազդարարող ահազանգ»:

Լրատվամիջոցները նաեւ ուշադրություն են դարձրել այն բանին, թե ամերիկյան առաջնորդը որքան հեշտությամբ ԱՄՆ-ի անվտանգությունը մղեց երկրորդ պլան`հանուն վերընտրվելու անձնական ցանկության. «Վերընտրվելու համար Օբաման ընդունակ է ամեն ինչի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ