News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մարտի 27-ին, մեղադրող Հարություն Հարությունյանն առաջարկեց  Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին ազատազրկել 8 տարով:

Իր խոսքում նա նշեց, որ ամբաստանյալներ Մարգար Օհանյանը, Ստեփան Կարախանյանը, Սամվել  Մախմուրյանը եւ Արա Լեւոնյանը մեղավոր են իրենց մեղսագրվող արարքի մեջ եւ պետք է համապատասխան պատիժ կրեն:

Դատախազը երկու ժամից ավելի մեղադրական ճառ կարդաց: Նա առաջարկեց Ստեփան Կարախանյանին դատապարտել 6 տարի ազատազրկման, Արա Լեւոնյանին` 5 տարի վեց ամիս պայմանական ազատազրկման, Սամվել Մախմուրյանին` 5 տարի ազատազրկման, սակայն առաջարկեց պատիժը պայմանական չկիրառել եւ սահմանել փորձաշրջան:

Մեղադրողը Մարգար Օհանյանի համար առաջարկեց 179 հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով դատապարտել 7 տարվա ազատազրկման գույքի կեսի բռնագրավմամբ եւ 3 տարի ազատազրկման` 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Պատիժները մասնակի գումարելու արդյունքում նա առաջարկեց Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարի ազատազրկման` գույքի կեսի բռնագրավմամբ: Նա նաեւ դատարանին առաջարկեց, որպեսզի Մարգար Օհանյանի գույքի վրա դրված կալանքը չհանվի:

Դատախազ Հարություն Հարությունյանն իր ճառի ընթացքում հատուկ անդրադարձավ Մարգար Օհանյանի այն հայտարարությանը, թե իր հանդեպ հետապնդումը իրականացվում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ուղղորդմամբ: Ըստ դատախազի` այդ հայտարարությունը արժանահավատ չէ ու եթե Մարգար Օհանյանն այլ անձանց, այդ թվում` իր նախկին ղեկավարության կողմից կատարած հանցանքի վերաբերյալ փաստեր ունի, կարող է ցանկացած պահի ցումունք տալ:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 17-ին, ամաստանյալների պաշտպանները ներկայացնելու են իրենց ճառը: 

Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:

Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:

Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար)  չափով վնաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ