News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը չի ցուցադրի «թուլուզյան հրաձիգի»` Մոհամեդ Մերայի գործած սպանությունների մասին պատմող տեսագրությունը: Որոշումը հրապարակվել է հեռուստաալիքի կայքում: Տեղեկության մեջ նշվում է, որ տվյալ ձայնագրությունը չի համապատասխանում էթիկայի պահանջներին:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կտրականապես պահանջել է երկրում գործող հեռուստաալիքներին չցուցադրել սպանությունների տեսագրությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ «Ալ Ջազիրա»  քաթարական հեռուստաալիք փարիզյան գրասենյակը «թուլուզյան հրաձիգի» կողմից ստացել էր հիշողության քարտով ծրար, որը պարունակում է տեսանյութեր: Նախօրեին այն փոխանցվել էր քրեական հետախուզության աշխատակիցներին, որոնք նույնականացրել են ձայնագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ