News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի երեւանյան գրասենյակի տնօրեն Գիերմո Տոլոսան այսօր` մարտի 27-ին, մամուլի ասուլիսում հանդես եկավ հայերեն հայտարարությամբ, ինչպես եւ խոստացել էր իր նախորդ ասուլիսում: Ճիշտ է` Գ. Տոլոսան բավական կոտրտված հայերենով էր խոսում, դժվարությամբ ընթերցելով հայերեն հաղորդագրությունը, այնուամենայնիվ` լրագրողները ծափահարությամբ ընդունեցին ուրուգվայցու ելույթը:

Գ. Տոլոսան ներկայացրեց Մարկ Հորթոնի ղեկավարությամբ Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության արդյունքները: ԱՄՀ պատվիրակությունը մարտի 14-27-ին եղել է Հայաստանում` «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով:

Իր խոսքում Գ. Տոլոսան նշեց, որ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները սկսել են բարելավվել` թեեւ արտաքին միջավայրն այնքան էլ «սատարող» չէր: Մասնավորապես` տնտեսական աճը 2011 թ. կազմել է 4.4 %, իսկ գնաճը փետրվարին 4%-ից ցածր է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ