News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կառավարությունից` հավելելով, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները եւ տնտեսության զարգացման հեռանկարները:

Մարկ Հորթոնը վարչապետին է ներկայացրել ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորման» եւ «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի ընթացքը եւ ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները՝ ծրագրի կատարողականի վերաբերյալ:

«Կարծում եմ՝ համատեղ գերազանց առաքելություն ենք իրականացրել, որովհետեւ կարողացել ենք իրագործել այն, ինչ մեր առջեւ սահմանել էինք: 2011թ.-ի վերջին արձանագրված արդյունքներով ծրագրի կատարողականը բարձր է, իսկ ՀՀ պետական բյուջեի արդյունքների առումով կատարողականը բացառիկ է: Սոցիալական ծախսերի հասցեականության բարձրացմանն ուղղված միջոցառումը եւս գերազանց է եւ ողջունելի: Հիշատակման է արժանի նաեւ պահուստների ապահովման չափորոշիչի կատարումը, որն ամբողջովին ապահովվել է»,- ասել է Մարկ Հորթոնը: Նա նշել է, որ ԱՄՀ-ն առաջիկայում պատրաստ է օժանադակություն ցուցաբերել Հայաստանին՝ հնարավոր մարտահրավերներին դիմագրավելու համար: Մարկ Հորթոնը շնորհավորել է վարչապետին՝ 2012 թ.-ի համար նախատեսված հարկային հավակնոտ փաթեթն Ազգային Ժողովում հաստատելու կապակցությամբ: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն ուրախալի է համարել պետական եկամուտների կոմիտեում վարչարարության պարզեցմանն ուղղված շարունակական բարեփոխումները: Կենսաթոշակային բարեփոխումներին անդրադառնալով`  Տիգրան Սարգսյանը նշել է, որ 2012 թ.-ի ընթացքում ներդրվելու է անհատական հաշվառման համակարգ եւ անցում է կատարավելու պարտադիր կուտակային հիմնադրամներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ