News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ քննարկմանն անցնելը վարչապետ Սարգսյանը նշել է. «Նախորդ տարի 6 քայլով առաջընթաց արձանագրեցինք մեր վարկանիշային ցուցանիշներով: Կարեւոր է, որ մեր իրականացրած 5 բարեփոխումները գնահատվել էին որպես հաջողված. մեծածավալ բարեփոխումների իրականացմամբ միակն էինք այդ ցուցակում:  6 քայլ առաջ գնալով՝ 61-րդ տեղից տեղափոխվել ենք 55-րդ տեղ: Պետք է նոր թափ հաղորդենք մեր աշխատանքներին, որպեսզի նաեւ հաշվետու տարում հաջողություններ ունենանք»:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի  22-ի N 1930-Ն որոշմամբ նախատեսված` գործարար միջավայրի բարելավման միջոցառումների կատարման ընթացքը: Զեկուցվել է մի շարք ուղղություններով իրականացված քայլերի, ինչպես նաեւ արձանագրված խնդիրների մասին: Մասնավորապես, արծարծվել են հաշվետվությունների պարբերականության կրճատմանը, հարկային մարմինների հետ տնտեսվարողների փոխհարաբերության նոր մշակույթի ներդրմանը եւ վարկային տեղեկատվության շրջանառության բարելավմանը վերաբերող հարցեր:

Ամփոփելով մտքերի փոխանակության արդյունքները` կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ