News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրող Գայանե Առուստամյանին համարում է իրեն արժանի մրցակից: Երեւանի պետհամալսարանում ուսանողների հետ հանդիպմանը Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Հայաստանի ցանկացած քաղաքացի իմ համար արժանի մրցակից է»:

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը, Հայ ազգային կոնգրեսի անդամ Գայանե Առուստամյանն ու «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն իրենց թեկնածությունն են առաջադրել Ավանի թիվ մեկ ընտրատարածքում:

Հայրապետյանը հանդիպմանն անդրադարձել է միայն Գայանե Առուստամյանին եւ ասել. «Ես իրան անձնապես չեմ ճանաչում, բայց կարծում եմ, որ երիտասարդ է, շատ լավ է արել, որ իմ դեմ դրել է, քաղաքականության մեջ ես իրան մաղթում եմ հաջողություն»:

Լրագրողների մյուս հարցին, արդյոք Սամվել Ալեքսանյանն է նրան համոզել առաջադրվել, Հայրապետյանը պատասխանել է. «Ուրեմն հաջողվել է»:

ԱԺ պատգամավորը քաղաքական այլ հարցերի չի պատասխանել:

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանն ավելի վաղ մի քանի անգամ ասել էր, թե մտադիր չէ առաջադրվել, սակայն վերջին պահին փաստաթղթերի փաթեթը ներկայացրել էր ընտրատարածքային հանձնաժողով: Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նշել էր, թե իրեն հաջողվել է Հայրապետյանին համոզել, որ առաջադրվի:

Տպել
Ամենաշատ