News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստիպված է եղել ընդհատել Հոմս կատարելիք ուղեւորությունն այն բանից հետո, երբ նրա ավտոշարասյունը  հրաձգության տակ է հայտնվել:

Հայտնի է դարձել, որ նախագահի ավտոմեքենայի ուղղությամբ կրակահերթ են բացել: Տեղական լրատվամիջոցները տվյալ միջադեպի մասին լռում են:

Ինչպես հաղորդում է dni.ru-ն, «Սիրիա» հեռուստաալիքը ցուցադրել է նախագահի հանդիպումը նահանգապետի եւ հանրության հետ, ինչպես նաեւ նրա այցը ավերված Բոբ-Ամր թաղամաս, որը խռովարարների հիմնական ապաստանն էր:

Ասադը նաեւ այցելել է Հոմսում տեղակայված բանակային հատուկ խմբավորումներ եւ զինվորական հոսպիտալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ