Foreign Policy հանդեսը, ոգեւորված Օբամայի եւ Մեդվեդեւի զրույցի շուրջ առաջացած սկանդալից, կազմել է քաղաքական գործիչների ամենակմեծ ձախորդությունները:
Foreign Policy-ի վարկանիշը բացում է Ռեյգանի միկրոֆոնի հետ կապված ձախողումը: Ամերիկյան առաջնորդի կատակը կարող էր ԱՄՆ-ի եւ ԽՍՀմ-ի միջեւ ռազմական ընդհարման պատճառ դառնալ:
1984թ. Ռեյգանը բարձրախոսները ստուգելիս ամենշաբաթյա ուղերձի ժամանակ կատակել էր. «Իմ հայրենակից ամերիկացիներ, ես ուրախ եմ ձեզ հայտնելու, որ հրամանագիր եմ ստորագրել Ռուսաստանը հավերժ օրենքից դուրս հայտարարելու մասին: Գնդակոծումը կսկսվի հինգ րոպեից»: Ռեյգանի ուղերձը եթեր էր գնացել: Դրանից հետո խորհրդային զորքերը բերվել էին մարտական պատրաստվածության մակարդակի, հաղորդում է Newsru.com-ը:
Եւս մեկ սկանդալ ծագել էր 2011թ. նոյեմբերին G20-ի գագաթաժողովի ժամանակ: Այն ժամանակ լրագրողները լսել էին, թե ինչպես է Սարկոզին Օբամային ասում, որ Իսրայելի վարչապետը ստախոս է եւ նրան տանել չի կարողանում:
Լայն արձագանք էր գտել նաեւ 2006թ. մասնավոր զրույցում Վլադիմիր Պուտինի արձագանքը Իսրայելի նախագահ Մոշե Կացավի կողմից կանանց բռնաբարելու փաստին. «Ողջունեք ձեր նախագահին: Պարզվում է` հզոր մարդ է: 9 կնոջ է բռնաբարել: Ես երբեք չէի սպասի: Նա մեզ զարմացրեց, նախանձում ենք»,- ասել է Պուտինը:
2006թ. հուլիսի G8 գագաթաժողովում միացված բարձրախոսը որսաց ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի եւ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի խոսակցությունը Լիբանանի պատերազմի ամսին: «Հեգնանքն այն է, որ իրականում ՄԱԿ-ը պետք է ստիպի Սիրիային, որ նա ստիպի «Հըզբոլլահին» դադարեցնել այդ «ք..ը», եւ ամեն ինչ վերջանա»,- ասել է Բուշը:
2005թ. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Պուտինի ու Գերհանրդ Շրոյդերի հետ հանդիպմանը արհամարհանքով էր խոսել բրիտանական խոհանոցի մասին: «Բրիտանացիների միակ ներդրումը եվրոպական գյուղատնտեսության մեջ կովի կատաղությունն է: Չի կարելի վստահել այդ տգետ խոհարարներին: Բրիտանիայում վատագույն կերակուրն է, եթե չհաշվենք Ֆինլանդիան»: